Sony ընկերությունը է Xperia Z2-ի համար ներկայացրել է երկու նոր աքսեսուար՝ WSH10 անլար մարտկոցը և WCR12 պաշտպանիչ պատյանը: Երկու նորույթներն էլ արտոնագրվել են Qi չափանիշով: Այս մասին հայտնում է Sony.com կայքը:
WCR12-ը, որը ծառայում է «խոսափողը» վնասվածքներից պաշտպանելու համար, կարելի է նաև օգտագործել որպես հենարան՝ կարգավորելով դրա անկյունները: Իսկ որպեսզի աքսեսուարը կարողանա լիցքավորել Xperia Z2-ը, այն պետք է դնել կլորավուն WSH10 պանելի մեջ:












































