The Telegraph-ը հայտնում է, որ 86 տարեկան հասակում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեփականատեր Մալկոլմ Գլեյզերը:
Գլեյզերը սկսել է ձեռք բերել «Յունայթեդ»-ի բաժնետոմսերը 2003 թվականից և աստիճանաբար ստացել ստուգողական փաթեթը: Նրա գլխավորությամբ «կարմիր սատանաներ»-ը հաղթանակ են տարել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 5 մրցաշրջաններում (2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13), ինչպես նաև 2007/08 թվականների մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Գլեյզերը նաև Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) «Տամպա Բեյ Բաքենիրս» թիմի սեփականատերն էր:








































