Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է ականջակալներ արտադրող Beats Electronics-ը և Beats Music երաժշտական ծառայությունը 3 մլրդ դոլարով գնելու մասին:
Ինչպես հաղորդվում է՝ այդ գումարից 2.6 մլրդ դոլարը կվճարվի կանխիկ, իսկ 400 մլն դոլարը՝ Apple-ի բաժնետոմսերով:
Beats Electronics-ի ներգրավումն Apple-ի կազմ տեղի կունենա ընթացիկ տարվա մեջ: Ընկերության համասեփականատերեր Ջիմի Այովինն ու հայտնի ռեփեր Dr. Dre-ն համաձայնագրի շրջանակում աշխատանքի կանցնեն Apple-ում:
Ընկերությունների միջև բանակցությունների մասին շշուկները հայտնվել էին մայիսի սկզբին:
Սիլիկոնե հովտի վերլուծաբանների կարծիքով՝ այդ գործարքը Apple-ին թույլ կտա կատարելագործել iTunes երաժշտական ծառայությունն ու ամրապնդել դիրքերը թվային աուդիոարտադրանքի առևտրի շուկայում:








































