Whisper անունով շունը թռել է հսկայական բարձրությունից` տիրոջ ամառային կոստյումով: Իհարկե, տերը ևս միացել է նրան`տեսագրելով ցնցող տեսագրությունը, գրում է Metro-ն:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է ժայռագնաց Դին Փոթերը իր շան հետ թռչում Շվեյցարիայում գտնվող Էյգեր ժայռից: Տղամարդը շանը հատուկ գրպանում էր դրել: Շունը նաև ակնոցներ էր կրում: Ողջ իրադարձությունն արձանագրել է տղամարդու սպորտային գլխարկի տեսախցիկը, ինչպես նաև նկարահանող խումբը:
Նախագիծը հովանավորել է Adidas ընկերությունը:











































