Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Սևանում հայրը կեսգիշերին հեռախոսով է իմացել, որ դուստրն ամուսնացել է ու փախել «հերանց» տնից

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Գևորգյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 2-ի կեսգիշերին 48-ամյաՎաղինակ Գևորգյանը կնոջից իմանալով, որ իրենց դուստրը տանը չէ, զանգահարել է նրա բջջային հեռախոսին:

Զանգին պատասխանել է համագյուղացի Էդվարդը: Նա ասել է, թե Վաղինակի աղջիկն իր հետ է, գնում են իրենց տուն:

Վաղինակն իր երկու որդիների՝ Խաչիկի ու Վաչիկի հետ տեղնուտեղը հասել է համագյուղացի Էդվարդի տուն: Տան անդամները, ինչպես նաև Վաղինակի դուստրը ասել են, թե Էդվարդը առևանգում չի կատարել: Աղջիկն ու տղան համակրել են իրար, փոխադարձ համաձայնությամբ և ամուսնության նպատակով, առանց հարսանեկան իրարանցման գնացել են փեսայի տուն:

Այսքան տեղեկատվությունը ստանալուց հետո էլ զայրացած հայրը չի հանգստացել: Նա աղջկանից պահանջել է իր հետ տուն վերադառնալ:

Երբ աղջիկը մերժել է, Վաղինակը ներկայացել է ոստիկանության բաժին:

Նա, հաստատապես իմանալով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ գրավոր հաղորդում է տվել, թե համագյուղացի Էդվարդն առևանգել է իր դստերը:

Վաղինակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակն իրեն մեղավոր է ճանաչել: Նա ասել է, թե ոստիկանությունում սուտ հաղորդում է տվել, որովհետև նեղված է եղել դստեր պահվածքից: Զղջացել է կատարածի համար:

Ամուսնացած աղջիկը հայտնել է, թե 2010 թվականին է ծանոթացել համագյուղացի Էդուարդի հետ: Համակրել են իրար: Իր ընտանիքի անդամներից գաղտնի ընկերություն են արել ամուսնանալու մտադրությամբ:

2014 թվականի մարտի 2-ին, կեսգիշերին մոտ ընկերը զանգել է, հարցրել, թե համաձա՞յն է, որ ամուսնանան, միասին ապրեն: Առաջարկել է համաձայն լինելու դեպքում տնից դուրս գալ, միասին գնալ իրենց տուն:

Ինքը հինգ րոպե ժամանակ է խնդրել:

Հինգ րոպե մտածել է, որոշել, զանգել է Էդվարդին ու ասել, թե համաձայն է նրա առաջարկին:

Դրանից հետո աննկատ դուրս է եկել տնից, նստել Էդվարդի մեքենան, գնացել նրանց տուն:

Ճանապարհին իր հեռախոսին զանգել է հայրը: Պատասխանել է Էդվարդը, ներկայացել է ու ասել, որ միասին են, գնում են իրենց տուն:

Էդվարդենց տուն հասնելուց մի քանի րոպե անց եկել են հայրն ու երկու եղբայրները:

Հայրն առաջարկել է իր հետ տուն վերադառնալ, իսկ ինքն ասել է, թե իր կամքով է եկել ու չի պատրաստվում վերադառնալ: Հայրն ու եղբայրները վիճել են իրենց հետ ու հեռացել:

Էդվարդի հայրն ասել է, թե մարտի 2-ի կեսգիշերին տան դուռը բացել է, տեսել է՝ որդին ընկերուհուն իրենց տուն է բերել, շնորհավորել է նրանց:

Աղջկա մայրն ասել է, թե մարտի 2-ի կեսգիշերին ամուսինը պառկել է քնելու: Ինքը դռան ձայն է լսել: Գնացել է դստեր սենյակ: Տեսել է, որ դուստրը սենյակում չէ: Անմիջապես արթնացրել է ամուսնուն, ասել, որ իրենց աղջիկը դուրս է եկել տնից:

Ամուսինը զանգել է աղջկա հեռախոսին՝ պարզելու, թե այդ ուշ ժամին որտե՞ղ է նա, իսկ ինքը դուրս է եկել տնից՝ աղջկան փնտրելու:

Այնուհետև տեսել է, որ ամուսինն ու որդիները տնից դուրս եկան: Մի քանի ժամ հետո նրանք վերադարձել են: Ամուսինն ասել է, որ աղջիկն իր կամքով գնացել է Էդվարդի տուն ու չի ցանկանում վերադառնալ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Վաղինակ Գևորգյանի մեղքը՝ սուտ մատնություն կատարելու համար:

Դատարանը հաշվի է առել, որ նրա խնամքին է 14 տարին չլրացած մեկ երեխա:

Վաղինակ Գևորգյանը դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի:

Եթե փեսային անիմաստ չմեղադրեր, այդ գումարը ոչ թե տուգանքի վրա կծախսեր, այլ կարող էր հարսանեկան նվեր գնել նորաստեղծ ընտանիքի համար ու այս անգամ էլ գնար շնորհավորելու…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում