Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիիրթի (Սղերթ) նահանգի Փերվարի շրջանում կործանված մարտական ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 17-ի:
Նշվում է, որ ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են: Զոհվածները եղել են Ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ:
Հիշեցնենք, որ նախապես հայտնվում էր, թե ուղղաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառով:











































