Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը` ըստ Forbes պարբերականի:
Երկրորդ տեղում է հայտնվել Դաշնային ռեզերվային համակարգի նախագահ Ջանեթ Ելենը: Երրորդ տեղում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինը` Մելինդան, որը ընտանեկան բարեգործական հիմնադրամի համանախագահն է: Նրան է հետևում Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը: Լավագույն հնգյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը: