Saturday, 27 06 2026
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

Հայաստանի Օբաման Ծառուկյանն է

Գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը առաջատարներն են: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին իրար հավասար տեղում են: Նրանցից հետո դաշնակցական թեկնածուներն են՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով գալիք նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուների վարկանիշների շուրջ:

Համեմատականներ տանելով ԱՄՆ ընտրությունների հետ՝ սոցիոլոգը նկատեց, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման Կոլումբիայի Դաշնային շրջանում 92% ձայն է հավաքել: Նա բացատրեց, որ Վաշինգտոնը Կոլումբիայի կենտրոնն է, Վաշինգտոնի բնակիչների երկու երրորդը սևամորթներ են, ուստի սևամորթները քվեարկել են Բարաք Օբամայի օգտին: Բանախոսի համոզմամբ՝ հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում կապ չի ունեցել գաղափարի և վարչական ռեսուրսի հետ, սևամորթների մեծ մասը պարզապես իր ձայնը տվել է Օբամային:

«Նա հիմնականում ստացել է կանանց և երիտասարդների ձայնը, որոնք գաղափարապես այնքան էլ հասուն չեն, իսկ պահպանողականները՝ մեծահասակները, ձայնը տվել են Ռոմնիին: Երբ համեմատում ենք բավականին դիպուկ է Հայաստանի հետ: Հայաստանում Օբամայի տեղը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը, ով խոսում է հասարակ ժողովրդի կարիքներից, երբևէ լսել եք, որ Գագիկ Ծառուկյանն արտաքին քաղաքականությունից խոսի»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով, որ այսօրվա հայաստանյան քաղաքական դատում ԲՀԿ-ն շարունակում է զբաղեցնել ջոկերի տեղը և իր շուրջ ինտրիգ պահպանել՝ ԲՀԿ-ն կարող է և վերադառնալ իշխանական կոալիցիա, և սեփական թեկնածու առաջադրել, և սատարել այլ կուսակցության թեկնածուի:

Խոսելով առաջին տարբերակի հավանականությունից՝ Ադիբեկյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի միջոցով կարող է լինել քաղաքական առևտուր, քանի որ Հովիկ Աբրահամյանը կապեր ունի և Սերժ Սարգսյանի, և Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ նրա՝ նման առևտուրն ընդունված է ամբողջ աշխարհում: «Նստած-հելած տղերքը բավական հաջող նախագահ են դառնում»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը՝ ակնարկելով Գագիկ Ծառուկյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում