Ուժեղ անձրևներն ու քամին լուրջ վնաս են հասցրել Գերմանիայի արևելքի ու հարավի մի շարք քաղաքների՝ ջրածածկ են եղել տների նկուղներ, փակվել են փողոցներ, որոշ բնակավայրերում խախտվել է էլեկտրահաղորդակցությունը, խախտվել է ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հայտնել են Գերմանիայի հիդրոօդերևութաբանական ծառայությունից, չդադարող անձրևների հետևանքով իրավիճակը կարող է զգալի վատթարանալ երկրի արևելքում: