Եզակի հիվանդության պատճառով անգլուհի Հոլի Լինդլեյը ստիպված է մեծ քանակությամբ կաթ խմել` կոմայի մեջ չընկնելու համար:
Դպրոցական աղջկա կյանքը կախված է նրանից, թե նա օրական որքան կաթ կխմի` օրական նվազագույնը պահանջվում է 3,5 լ կաթ խմել:
9-ամյա Հոլին եզակի հիվանդություն ունի, որի պատճառով աղջկա օրգանիզմն ընդունակ չէ մշակել սնունդն ու էներգիա անջատել:
Հիվանդությունը հանդիպում է 3 մլն մարդուց մեկի մոտ: Հիվանդը ստիպված է հեղուկ սնունդ ընդունել, որպեսզի օրգանիզմը կարողանա յուրացնել այն:
Աղջկա ծնողները` Քարենն ու Ալանը, մտահոգված են, որ տարիքի հետ հիվանդությունը կարող է միայն սրվել: Նրա մեծանալուն զուգընթաց` մեծանում է նաև կաթի պահանջարկը: Հոլին գազավորված ըմպելիքներ չի սիրում: Քարենն ասել է, որ երբեմն աղջիկը մի փոքր շոկոլադ է ուտում, սակայն դա ելք չէ:









































