ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախկին սիրուհուն՝ Մոնիկա Լևինսկուն, 250 հազար դոլար են առաջարկել իր հայտնի կապույտ զգեստի համար, գրում է The Las Vegas Review-Journal-ը:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Լաս Վեգասի Էրոտիկ ժառանգության թանգարանի տիրուհու՝ Գարի Մոնիի նամակը, որում նա ոչ միայն ցանկություն է հայտնում գնել հայտնի զգեստը, այլև հրավիրում է նրան աշխատանքի տարեկան 100 հազար դոլար աշխատավարձով:
Թանգարանը Լևինսկուց դեռ պատասխան չի ստացել:












































