Գերմանիայում քննարկում են օգտատերերի և որոնողական համակարգերի միջև վեճերի լուծման համար այսպես կոչված՝ կիբերդատարարններ ստեղծելու հարցը, գրում է The Financial Times-ը:
Նոր դատարանի գաղափարն առաջացել է ԵՄ դատարանի կենտրոնական որոշումից հետո, որի համաձայն՝ օգտատերերն իրավունք ունեն որոնողական համակարգերից պահանջել որոնման արդյունքներից հեռացնել իրենց մասին հիշատակությունները, նշում է թերթը: Սկզբում վճիռը վերաբերում էր միայն Google-ին:
Գերմանիայի ՆԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ Բեռլինը տվյալ վեճերը հարթելու մի շարք մեխանիզմներ է քննարկում՝ «կիբեռդատարաններից» մինչև երրորդ կողմի արբիտրաժ:
Գերատեսչությունում նաև անհանգստություն են հայտնել տվյալների հեռացման ավտոմատացված գործընթացի կապակցությամբ: Գերմանիայի ՆԳՆ-ի կարծիքով՝ դա կարող է իրավիճակ ստեղծել, երբ քաղաքական գործիչներն ու հայտնիները անհնար դարձնեն այն կոնտենտի բացահայտումը, որը նրանք անընդունելի են համարում, նույնիսկ եթե տվյալ կոնտենտը հրապարակվել է հանրային շահից ելնելով: