Մյունեխնի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսին խորհուրդ է տվել չտեղափոխվել այլ ակումբ: Այդ մասին է հայտնում tz-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` գերմանական գրանդի ղեկավարությունը հրաժարվել էր վերանայել ֆուտբոլիստի պայմանագրի ֆինանսական պայմանները:
«Երբ դու «Բավարիա»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկն ես և խաղադաշտ ես դուրս գալիս հիմնական կազմում, ապա կարիք չկա մտածելու ակումբային գրանցումը փոխելու մասին: Ինձ համար չկա ավելի լավ ակումբ աշխարհում, քան «Բավարիա»-ն»,- ասել է Հայնկեսը:
Հիշեցնենք` Կրոսը նույնպես հայտարարել էր, որ, հավանաբար, կմնա «Բավարիա»-ում:








































