Չինաստանի իշխանությունները սկսել են հաղորդագրությունների փոխանակման բջջային հավելվածները չարամիտ նպատակներով օգտագործելու դեմ արշավ: Այս մասին գրում է BBC-ն:
Իշխանություններն անհանգստացած են, որ նման հավելվածներն օգտագործում են «արգելված և վնասակար տեղեկություն տարածելու նպատակով, որը հակասում է հասարակության շահերին»:
Ինչպես հայտարարում է երկրի ղեկավարությունը, ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալվածները խոստովանել են, որ պայթուցիկ նյութեր պատրաստելու տեղեկությամբ կիսվել են բջջային հավելվածների միջոցով:











































