ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովը չի նշանակել թեկնածություն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Համապատասխան հայտարարությունը Ռոմպեյն արել է գագաթնաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ:
Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնին հավակնում էր Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը, սակայն ոչ բոլոր երկրներն են աջակցություն հայտնել նրա թեկնածությանը:
«Համապատասխան Լիսաբոնյան պայմանագրի՝ մենք որոշում ենք ընդունել խորհրդակցություններ սկսել Եվրախորհրդարանի քաղաքական խմբերի ղեկավարների և ԵՄ խորհրդի միջև: ԵՄ խորհուրդն ինձ հանձնարարել է անցկացնել այդ բանակցությունները»,- ընդգծել է Ռոմպեյը:
Նրա խոսքով՝ ԵՄ գործադիր իշխանության համար 2014-2019 թվականներին առաջնահերթություն կդառնա մրցունակության բարձրացումը, զբաղվածության ապահովումն ու տնտեսական աճը: Ռոմպեյը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն հետագայում էլ կուժեղացնի բլոկի արտաքին քաղաքական ուղղությունը: