ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հեռախոսազրույցով շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին` Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և քննարկել ճգնաժամի դեէսկալացիայի համար քայլերը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Էշթոնն այսօր երեկոյան խոսել է Պյոտր Պորոշենկոյի`Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ: Նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում Էշթոնը նաև քննարկել է ճգնաժամի դեէսկալացիայի և դրության կայունացման համար անհրաժեշտ քայլերը»,- գրել է Կոսյանչիչը: