Սիրիայի չորս միլիոն քաղաքացիներ մյուս տարի օգնության կարիք կունենան։ Այս մասին, ըստ France Press գործակալության, հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար իրավիճակների համակարգման գրասենյակի ղեկավարներից մեկը՝ Ջոն Գինգը
«Ըստ մեր կանխատեսումների՝ հաջորդ տարվա սկզբին օգնության կարիք ունեցողների թիվը կանցնի չորս միլիոնից: Այդ թիվը շարունակում է աճել»,- նշել է Գինգը։