Հոլանդական «Վիտես»-ի հարձակվող Վիլֆրիդ Բոնին հայտնվել է անգլիական «Չելսի»-ի ու «Ասթոն Վիլա»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացրել է Ֆրենսիս Կակոուն՝ կոտդիվուարցի 23-ամյա ֆուտբոլիստի գործակալը:
«Խոսակցություններն այն մասին, որ Բոնիի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները, ճիշտ են: «Չելսի»-ն ու «Ասթոն Վիլա»-ն դրանց շարքին են դասվում»,- բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ ասել է գործակալը:
Հատկանշական է, որ ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնության 11 տուրից հետո 12 գնդակ ունի իր ակտիվում:



































