Պետական եկամուտները հավաքագրելու առումով որոշակի լարվածություն կա, որքան էլ համապատասխան կառույցները ցանկանան հավաստիացնել, թե վիճակը վատ չի: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Նրա կարծիքով՝ տարին արդեն ավարտին է մոտենում, և հարկային հավաքագրումները շատ ավելին պետք է լինեին, բայց արդյունքը չի արդարացնում սպասելիքները:
Վ. Բոստանջյանը դժվարացավ գնահատել, թե ըստ 1000 խոշոր հարկատուների ցուցակի, ինչ գնահատական կարելի է տալ տնտեսությանը. «Միարժեք գնահատական տալ դժվար է: Բոլոր դեպքերում կան չլուծված խնդիրներ, և որքան էլ ուզում ենք արտագաղթը չկապենք հարկային վճարումների, տնտեսության վիճակի հետ, դա այդպես է, որ մարդիկ դրա պատճառով են գերադասում այլ տեղում իրենց ապրուստը վաստակել»:









































