Ուկրաինական իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ապստամբներին: Ինչպես ճեպազրույցում հայտնել է հակաահաբեկչական օպերացիայի խոսնակ Վլադիմիր Սելեզնյովը, եթե ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները չհանձնվեն, ապա Դոնեցկում նրանց գրաված օբյեկտներին կհասցվի հարված «հատուկ բարձր ճշգրտության զենքի» կիրառմամբ, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Սելեզնյովը հիշեցրել է, որ ապստամբների կողմից Դոնեցկի օդանավակայանի գրավումից հետո իրենք երաշխավորում են զենքերը կամավոր հանձնողների անվտանգությունը:
Նա ընդգծել է, որ ուժայինները չեն պատերազմում խաղաղ բնակիչների դեմ ու թույլ չեն տա զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:
Դրա հետ կապված՝ նա հերքել է տեղեկությունը Դոնեցկում ուկրաինական բանակի ձեռքից զոհերի մասին լուրերը:











































