Կենտրոնական Ամերիկայի մայաների քաղաքակրթությունը, ամերիկացի գիտնականների կարծիքով, իսկապես անհետացել է Երկրի վրա կլիմայական փոփոխությունների, մասնավորապես` երաշտի պատճառով, գրել է բրիտանական The Independent թերթը:
«Տեղումների անսովոր մեծ քանակությունը նպաստել է սննդամթերքների աճին, նաև ժողովրդագրական պայթյունի՝ 450-660 թվականներին: Սա հանգեցրել է Տիկալ, Կոպան և Կարակոլ քաղաքների ծաղկմանը: Կլիմային նոր հետազոտությունները ցույց են տվել, որ հաջորդ 4 դարերում լավ եղանակին հաջորդել է երաշտը, ինչի պատճառով էլ քչացել է բերքը: Այն նաև հանգեցրել է սոցիալական մասնատման և քաղաքական ճգնաժամի», ասել է Փենսիլվանիայի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Դուլաս Քեննեթը:
Նրա խոսքով` ամենաուժեղ երաշտը եղել է 1020 և 1100 թթ. միջև ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ մայաների ցեղում տեղի է ունեցել լուրջ ժողովրդագրական անկում, արքաները կորցրել են իրենց իշխանությունը:










































