Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Գորիսը հավակնում է կրիմինալ մայրաքաղաք դառնալուն»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին խորհրդարանում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին դիմելով՝ հետաքրքրվեց՝ արդյոք նրան չի մտահոգում իր մարզում ստեղծված վիճակը: «Արդեն, կներեք, ավանդույթ է դառնում, ցավոք, տխուր ավանդույթ, որ մենք Սյունիքի մարզից և հատկապես՝ Գորիսից, լսում ենք սարսափազդու լուրեր: Տպավորություն է, որ Գորիսը հավակնում է կրիմինալ մայրաքաղաք դառնալուն: Էս վիճակը չի՞ մտահոգում ձեզ, ե՞րբ է էս ամեն ինչի վերջը տրվելու, մանավանդ որ էդ պրոցեսների համատեքստում հաճախ հնչում է Ձեր կուսակցական ղեկավարի անունը»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է, ով Սյունիքի ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է: Փաշինյանը հետաքրքրվեց՝ Հակոբյանը, որպես մարզպետ, ինչ որ բան անու՞մ է այդ մթնոլորտից ձերբազատվելու համար: «Անընդհատ խոսում ենք իրավական երկրի, օրենքի գերակայության մասին, բայց ոնց որ Ձեր մարզում ահագին անպատժելի մարդիկ կան, հա՞»,- հարցրեց նա:

Հակոբյանը արձագանքեց, որ եթե պատգամավորը նկատի ունի վերջին օրերին տեղի ունեցած միջադեպը, իհարկե, «ծեծկռտուք է եղել և ինչ-որ դանակահարություն», քրեական տարրեր կան և բնականաբար, դա չի ողջունվում, սակայն մարզպետը կարծում է՝ իրավական գնահատական կլինի: «Վերջին տարում Գորիսի հայտնի դեպքերից հետո քաղաքը որոշակի լարվածության և ուշադրության կենտրոնում էր, մենք մի քիչ ավելի, էսպես ասած, գերուշադիր ենք էդ ռեգիոնի նկատմամբ, բայց կարծում եմ, որ էն երևույթները, որոնք քրեական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ, ամեն դեպքում դա անթույլատրելի է՝ կլինի իմ պարագայում, իմ եղբոր պարագայում, թե իմ հորեղբոր տղայի: Սա որևէ բանով ինձ չի ապահովում և չի արդարացնում»,- նշեց նա:

Փաշինյանն արձագանքեց, որ մարզպետի լավատեսությունը չի կիսում, կարծում է՝ իրավական գնահատական չի տվրի: «Ի՞նչ հիմք ունեմ ասելու, էդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց իրավական համարժեք գնահատականը չի տրվել, էսօր, ի դեպ, մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ այս դեպքի մասնակիցները նրանք են, ովքեր շատ տարիներ առաջ դատապարտված են եղել սպանությունների գործով և, չգիտես ինչպես, հայտնվել են անազատության մեջ»,- ասաց նա: Փաշինյանը մարզպետի ուշադրությունը հրավիրեց փաստի վրա և իր տարակուսանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ խոսքը ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարի ընտանիքի մասին է:

«Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատրյանը խրախուսում է դա, ողջունում է: Ինքն էլ նաև երևի մտահոգ ա: Ամեն դեպքում, քննությունը կընթանա, ես համոզված եմ, որ ինչ-որ գնահատականներ իրավական դաշտում կլինեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում