Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինը Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն է:
«Բավարիա»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է համալրել պաշտպանության կենտրոնը և ուրուգվայցի ֆուտբոլիստին արժանի թեկնածու է համարում:
Գոդինը մադրիդյան ակումբի պաշտպանության առաջատարն էր 2013/14թթ մրցաշրջանում: Նա գոլ խփեց «Բարսելոնա»-ի դեմ «ոսկե խաղում», որից հետո ակումբը դարձավ Լա Լիգայի չեմպիոն:
Գոդինը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում գրավել էր «Ռեալ»-ի դարպասը (4:1):






































