Apple-ը ձևակերպել է դնովի ականջակալների պատենտը, որոնք կարող են հանդես գալ նաև որպես արտաքին բարձրախոսներ:
Ինչպես նկարագրում է ընկերությունն իր գյուտը, այդ «ականջները» լսողական ռեժիմից ինքնաբերաբար անցում են կատարում բարձրախոսի ռեժիմի:
«Որպեսզի բարձր ձայնը պատահաբար չմիանա, ականջակալների մեջ ամրացված է տվիչ, որը որոշում է՝ այն գտնվում է օգտատիրոջ գլխի՞ն, թե՞ տարածության մեջ»,– գրում է Patently Apple-ը՝ հղում կատարելով ընկերության՝ ԱՄՆ պատենտների ու ապրանքանշանների բյուրո (USPTO) ներկայացված հայցին:
Երբ բարձրախոսները հանդես են գալիս ակուստիկ համակարգի դերում, գործի է անցնում ձայնի ուժեղացուցիչը։ Երկու ռեժիմներին անցումը հնարավոր է կատարել նաև ձեռքով:
Apple-ի կողմից ականջակալների հեղինակային իրավունքի գրանցումը չի նշանակում, թե դրանք վաճառքի կհանվեն:
Ըստ IFI Claims Patent Services գործակալության տվյալների՝ 2011 թ. Apple-ը ձևակերպել է 676 պատենտ: Այդ կերպ, ընկերությունը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը 50 համաշխարհային ընկերությունների թվում, որոնք գրանցում են իրենց հայտնագործություններն ԱՄՆ-ում:










































