Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՏՄՊՊՀ-ը կիրականացնի ուսումնասիրություններ՝ վառելիքի, ավիացիայի և դեղորայքի շուկաներում

Այսուհետ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինները միմյանց կփոխանցեն ԱՊՀ տարածքում գործունեություն իրականացնող օրինախախտ խոշոր ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչի շնորհիվ վերջինների գործունեությունն ու վարքագիծը մշտապես կգտնվի ԱՊՀ անդամ բոլոր երկրների մրցակցային մարմինների ուշադրության կենտրոնում:

Օրինախախտ տնտեսվարողների գործունեության վերահսկողության վերաբերյալ նման պայմանավորվածություն է այսօր ձեռք բերվել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում, որին ներկա է նաև խորհրդի անդամ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ԱՊՀ անդամ մի քանի երկրներում մասնաճյուղային ցանցի միջոցով գործունեություն իրականացնող ընկերությունները բազմաթիվ են: Նման վերահսկողությունը թույլ կտա կազմել ռիսկային ընկերությունների ցուցակ և մի երկրում օրինախախտ հանդիսացած տնտեսվարողի գործունեությունը խստորեն կվերահսկվի նաև այն պետությունների տարածքում, որտեղ վերջինը գործունեություն է իրականացնում:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նիստում հանդես է եկել զեկույցով` ներկայացնելով տարվա ընթացքում Հանձնաժողովի կատարած աշխատանքներն ու հիմնական ուղղությունները: ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը նիստի ընթացքում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի ցուցանիշներն ու ձեռքբերումները բավականին տպավորիչ են և ուսանելի:

Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Վասիլի Ցուշկոն էլ հետաքրքրվել է հատկապես պետական գնումների ոլորտում Հայաստանի մրցակցային մարմնի ուսումնասիրություններով և նշել է, որ Հայաստանի հաջողված փորձը հիմք կհանդիսանա նման լայնածավալ ուսումնասիրություն սկսելու նաև իրենց երկրում:

ՌԴ մրցակցային մարմնի ղեկավարի առաջարկով որոշվել է ԱՊՀ անդամ երկրների մակարդակով համատեղ ուսումնասիրություն իրականացնել երեք կարևոր ոլորտներում, որտեղ ձևավորվող գնային քաղաքականությունն ու տնտեսվարողների վարքագիծը խնդրահարույց են համարել նիստին ներկա գրեթե բոլոր երկրների մրցակցային մարմինների ղեկավարները: Խոսքը վերաբերում է վառելիքի, դեղորայքի և ավիացիայի ոլորտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում