«Գահերի խաղը» սերիալը շարունակում է գրգռել հանդիսատեսի երևակայությունը, գրում է spletnik.ru-ն:
Նախագծի 4-րդ սեզոնը ներկայումս ցուցադրվում է, սակայն արդեն որոշ տեղեկություն կա 5-րդի մասին:
Այսպես, նոր սեզոնում կան նոր կերպարներ: Ո՞ւմ հետ մենք կլինենք հաջորդ տարի:
Դորան Մարտելը՝ արքայազն: Նա պետք է նոր սեզոնում առանցքային դերակատարում ունենա:
Նա մոտ 50 տարեկան է և տեղաշարժվում է հաշմանդամի սայլակի միջոցով: Հնարավոր է՝այդ դերի համար ընտրվի լատինաամերիկացի դերասան:
Արքայազն Տրիստան Մարտելը՝ Միրսելլա արքայադստեր փեսացուն:
Արեո Խոտանը՝ Դորանի թիկնապահը: Սերիալի ստեղծողները այդ դերի համար որոնում են սևամորթ դերասանի:
Ֆիլմում կհայտնվեն նաև Օբերինի անօրինական դուստրերը՝ այսպես կոչված Ավազե օձերը:
Օբարա Սանդը՝ ավագ դուստը, Նիմերիա Սանդը՝ գեղեցիկ մուլատուհին, Տիեն Սանդը՝ Օբերինի արտամուսնական կապից փոքր դուստրը:
Դրվագներից մեկում կհայտնվի նաև կախարդ Մեգի Գորտը, իսկ հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել ստրկավաճառ Եզզանի հետ:















































