News Georgia-ի փոխանցմամբ`Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Բրյուսելում հանդիպելու են նոյեմբերի 12-ին: Այս մասին այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիյա Առնեկիլդե Հանսենը:
Վերջինիս խոսքերով՝ Իվանիշվիլիի բրյուսելյան այցը կհանդիսանա Վրաստանի կայունությանն ու զարգացմանը ԵՄ-ի երկարատև աջակցությունը ընդգծելու հնարավորություն: Նշվում է, որ դա լինելու է Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բիձինա Իվանիշվիլիի առաջին արտասահմանյան այցը:
Այդ այցը տևելու է մինչև նոյեմբերի 14-ը, երբ Իվանիշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Իվանիշվիլիին բրյուսելյան այցի ընթացքում ուղեկցելու են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան և եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:










































