Բրիտանացի ռոք երաժիշտ Փոլ Մաքքարթնին ապաքինվել է և լքել Ճապոնիան: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով համերգային շրջագայության կազմակերպչին:
Ինչպես նշվում է՝ Մաքքարթնին «բավականաչափ ապաքինվել է՝ օդանավով թռիչք կատարելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքքարթնին հոսպիտալացվել է Տոկիոյում զարգացող ինֆեկցիոն հիվանդության պատճառով, ինչի հետևանքով նա չեղյալ էր հայտարարել մի շարք համերգները Ճապոնիայում և Հարավային Կորեայում:









































