Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Կովկասի արդյունաբերողների ու գործարարների միության ( KARSİAD) գլխավոր քարտուղար Ջենգիզ Քայան հայտարարել է, որ Կարսի զբոսաշրջային պոտենցիալն արդյունավետ չի օգտագործվում: Նա ցանկություն է հայտնել, որ տվյալ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն.
«Զբոսաշրջություն ասելով՝ առաջինը մտքովդ անցնում է ծովափը, սակայն Կարսում ամեն ինչ կա, բացի դրանից: Մենք մեր հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն բան: Զբոսաշրջության զարգացումը կնպաստի տարածաշրջանի տնտեսության զարգացմանը»:
Քայան հիշեցրել է, որ այդ տարածաշրջանում է գտնվում Անի քաղաքն ու Հայաստանը Թուրքիայից բաժանող Ախուրյան գետը:







































