ԱՄՆ Ռազմական համագործակցության վարչությունը ծանուցել է Կոնգրեսին այն մասին, որ Կատարը մտադիր է 9.9 մլրդ դոլարով Patriot PAC-3 հակահրթիռային 11 համալիրներ գնել:
Գերատեսչության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագրի գումարը ներառում է հարակից սարքավորումներ, պահեստամասեր և կատարցի զինծառայողների նախապատրաստում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կատարը պոտենցիալ համաձայնագրի շրջանակում հետաքրքրված է 11 AN/MPQ-65 ռադարների, 11 AN/MSQ-132 կառավարման համակարգերի, 30 ալեհավաքի, 44 M902 արձակիչ կայանների, 248 MIM-104E GEM-T հակահրթիռների (ներառյալ 2 փորձնական), 778 PAC-3 հրթիռների (ներառյալ 10 փորձնական) և 11 էլեկտրակայանների ձեռքբերմամբ:
Patriot PAC-3 համակարգերը կարողանում են փոխգործակցել միմյանց հետ և ապահովել առավել հուսալի հակահրթիռային պաշտպանություն: Այն նախատեսված է միջին հեռահարության թիրախների դիմակայման համար: