Թողարկման նախապատրաստվող Stratego Sci-Fi համակարգչային խաղը ստեղծող բրիտանական ընկերությունը ավելի քան 2000 բրիտանացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու ֆանտաստիկ ֆիլմերի նրանց սիրելի հերոսին: Հարցման արդյունքներով առաջատար է դարձել Superman-ը (Գերմարդը)՝Քրիստոֆեր Ռիվի կատարմամբ (Superman-ի մասին կոմիքսների առաջին չորս էկրանավորումներում): Այս մասին հայտնում է The Sun-ը:
Երկրորդ և երրորդ տեղերը բաժին են ընկել «Աստղային պատերազմների» կերպարներին՝ Հարիսոն Ֆորդի և Ֆրենկ Օզի հնչյունավորած Հան Սոլոյին և Մաստեր Յոդային:
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմի հերոսը: Հնգյակը եզրափակում է Ուիլ Սմիթի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի գործակալ Ջեյը:
Թոփ գիտաֆանտաստիկ մարտ է ճանաչվել Հարի Փոթերի կռիվը Կորդ Վոլդեմորտի հետ:







































