Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հարազատները դեմ են նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարին: Նրա կյանքի մասին ֆիլմը որոշել է նկարահանել Lifetime հեռուստաալիքը: Սակայն, երգչուհու հարազատները կարծում են, որ Հյուսթոնը ավելիին է արժանի, քան կաբելային հեռուստատեսության ֆիլմն է:
Ավելի վաղ, անցած շաբաթ հեռուստաալիքը հրապարակել է ինքնակենսագրական ֆիլմի վերաբերյալ իր ծրագրերը: Պլանավորվում էր, որ ֆիլմը կթողարկվի 2015թ.: Գլխավոր դերակատարը պետք է Անջելա Բասեթը դառնար: Նա խաղացել է Թինա Թերների և Մայքլ Ջեքսոնի մոր դերերը:
TMZ-ի պնդմամբ՝ Ուիթնի Հյուսթոնի հարազատներն այս ծրագրերը խառնել են, նրանք նույնիսկ մտադիր են դատարան դիմել: Ընտանիքի անդամներն արդեն իրենց դժգոհությունն են հայտնել Lifetime հեռուստաալիքին: Աղբյուրների պնդմամբ, նրանք պատրաստվում են երգչուհու կյանքի մասին այլ ֆիլմ նկարահանել, որը կթողարկվի լայն էկրաններին:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ. փետրվարին: Նա դեղորայքից և սպիրտից պատրաստված մահացու կոկտեյլ է խմել:











































