Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Քուրդ գործարարները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում. ՀՀ փոխվարչապետ

Ներդրումային, առևտրի և զբոսաշրջային ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները քննարկվել են այսօր Էրբիլում կայացած ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի և Իրաքյան Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի նախագահ Հերիշ Մուհարամ Մուհամադի հանդիպմանը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Քուրդիստանում իրականացվող ծրագրերը, գործարար և ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրողների համար նախատեսված արտոնությունները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման, գործարար կապերի, ոլորտին աջակցող կառույցների միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կարևորվեց գործարար և ներդրումային դաշտի վերաբերյալ կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին:

Փոխվարչապետը նկատել է, որ քուրդ գործարարները կարող են գործունեություն ծավալել Հայաստանում, ինչը նաև հնարավորություն կընձեռի դուրս գալ այլ երկրների շուկաներ:

Երկուստեք կարևորվել է Զարգացման հայկական գործակալության և Քուրդիստանի ներդրումային հանձնաժողովի միջև համագործակցության հաստատումը:

ՀՀ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև Էրբիլի նահանգապետ Նավզադ Հադիի հետ: Նահանգապետը տեղեկություններ ներկայացրեց վերջին տարիներին նահանգում և Էրբիլ քաղաքում իրականացվող պետական ծրագրերի, նահանգի զարգացման հեռանկարային ուղղությունների, ինչպես նաև տարածքային կառավարման համակարգի մասին:

Ա. Գևորգյանը տեղեկացրել է Հայաստանի կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականության, տարածքային կառավարման համակարգի գործունեության սկզբունքների մասին:

Զրուցակիցները քննարկել են նաև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության հնարավորությունները:

Ավարտելով աշխատանքային այցը Իրաքի Հանրապետություն`փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում