Չինաստանում լքված տանը հայտնաբերվել է թանկարժեք Chateau Lafite Rothschild տեսակի կարմիր գինու 10,000 շիշ: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը: Թե ինչ հանգամանքներում են հայտնաբերվել շշերը, ինչպես նաև դրանց արտադրման ժամկետը չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե ում են դրանք պատկանում:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք գինին կեղծված չէ: Տանտիրոջ խոսքերով՝ այն արդեն տասը տարի անբնակ է: Իրավապահները չեն բացառում, որ տունը կարող է վերածված լինել կեղծ գինու պահեստի:
Եթե պարզվի, որ գինին կեղծ չէ, ապա նրա արժեքը կարող է հասնել 16 մլն դոլարի, նշում է պարբերականը:









































