Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում հրթիռային հարձակման մասին ռադիոտեղորոշիչ կայանի նախազգուշացման համակարգի պետական փորձարկումներն ավարտվելու են մինչև 2012թ. վերջը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով օդա-տիեզերական պաշտպանության զորքերի ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինին:
Զոլոտուխինի խոսքերով՝ նախատեսվում է, որ ՌՏԿ նախազգուշացման համակարգի պետական փորձարկումները կավարտվեն մինչև տարեվերջ, որից հետո պետական հանձնաժողովը կորոշի՝ արդյոք կայանը պատրա՞ստ է ընդգրկվել նախազգուշացման համակարգի մարտական կազմի մեջ:








































