Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Լիսկիզմ կամ տեռորի իրավունքը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի տոհմը կրկին աչքի է ընկել իր «հերոսությամբ»: Նրա եղբոր որդիները մարդ են ծեծել, դանակահարել ու առևանգել:

Սյունիքի, Գորիսի համար սա մի սովորական երևույթ է, որը արդեն ոչ մեկին չի զարմացնում: Սա մի սովորական երևույթ է նաև Հայաստանի հասարակության համար: Երբ մարդասպանությունից հետո ազատ են արձակվում և չեն մեղադրվում Լիսկայի որդին ու թիկնապահը, երբ բազմաթիվ մարդասպանություններից հետո նրա հարազատները, եղբոր որդիները, եղբայրը մնում են անպատիժ կամ պատիժը կրում են ձևական, ապա մարդ ծեծելն ու առևանգելը ընդամենը չարություն են՝ ինչպես կասեր Գալուստ Սահակյանը՝ Լիսկայի մեկ այլ փառապանծ կուսակիցը:

Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցանքներ. սա մի սովորական աքսիոմատիկ ճշմարտություն է, որն իմանալու համար մեծ խելք պետք չէ՝ ինչպես կասեր Լիսկայի մյուս կուսակիցը՝ Հովիկ Աբրահամյանը, որը ինչ-որ աննախադեպ փոփոխություններ է ավետում հասարակությանը: Մինչդեռ հասարակությունն ընդամենը մեկ փոփոխության կարիք ունի՝ պատժել բոլոր հանցագործներին ու օրինախախտներին: Որովհետև երբ մարդասպանները, մարդ ծեծողներն ու առևանգողները ոչ միայն ազատ պտտվում են Հայաստանում, այլև կարող են մամուլով ազատ հայտարարել, որ իրենք երբեք չեն պարտվում, մնացյալ ամեն ինչ դառնում է օդի տատանում՝ ինչպես կասեր արդեն Լիսկայի փառապանծ կուսակցապետ Սերժ Սարգսյանը: Նա երկու օր առաջ իր հերթական ելույթն էր ունենում փոփոխությունների ու լուսավոր ապագայի մասին՝ հայտարարելով, որ Մելիք-Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր իրենք են և իրենք են լինելու: Գորիսը Մելիք-Ադամյանից մինչև Մեղրի ճանապարհին է:

Եվ այստեղ տեղի ունեցած հերթական միջադեպը վառ կերպով ցույց է տալիս, թե ահա ինչ է նշանակում, երբ Մելիք-Ադամյանից մինչև Մեղրի ՀՀԿ-ն է ամենա-ամենան: Դա նշանակում է, որ Լիսկայի ու նրա նմանների անպատժելիությունը շարունակվելու է, շարունակվելու է Հայաստանի հասարակության հանդեպ պարբերական տեռորը, իսկ հետո նույն այդ տեռորիստները նստելու են Մարզահամերգային համալիրի դահլիճում ու լսելու են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի հերթական առաջադիմական ելույթը Հայաստանում փոփոխությունների դրոշակակիր ՀՀԿ-ի լուսավոր գոյության մասին:

Այդ ընթացքում նրանց թիկնապահները, որդիները, եղբոր որդիները, քրոջ որդիները, եղբայրները, քեռիները, հորեղբայրները և մյուսները շարունակելու են իրենց անպատիժ գործունեությունը Հայաստանի տարածքով մեկ, շարունակելու են ծեծել ու ահաբեկել դուրը չեկածներին, շարունակելու են կրակել, սպանել՝ հարկ եղած դեպքում, շարունակելու են խլել այլոց բիզնեսները կամ գոնե դրանց կեսը, շարունակելու են մտմտալ քաղաքացիներից գումարներ կորզելու նոր ձևերի մասին:

Վերջիվերջո՝ հենց այդ իրավունքի համար է, որ նրանց, այսպես ասած, հովանավոր հայրերը, եղբայրները կամ հորեղբայրները, կամ հենց իրենք նստում ու լսում են Սերժ Սարգսյանի առաջադիմական ելույթները, ծանրաբեռնում իրենց ուղեղն ու կորցնում իրենց ժամանակը: Որովհետև եթե այդ իրավունքը չլիներ, Սերժ Սարգսյանին լսելու էին, որ ինչ անեին: Կբերեին ու կլսեին նրան, ով կապահովեր նրանց անպատժելիության իրավունքը, ինչպես որ ապահովվել է Հայաստանի անկախությունից մինչև այսօր: Վերջիվերջո՝ հենց դրա համար է նաև, որ նրանք ճանաչում են իրենցից մեկը լինելու Սերժ Սարգսյանի իրավունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում