Իսպանացի դերասան Խավիրե Բարդեմը Հոլիվուդի Փառքի ծառուղում ստացել է իր անվանական աստղը: Այս մասին հաղորդում է իսպանական El Pais թերթը:
Այս առթիվ կայացած արարողությանը, ի թիվս այլ հյուրերդի, ներկա է եղել ռեժիսոր Սեմ Մենդեսը, որի վերջին Skyfall ֆիլմում Բարդեմը չարագործի դերով է հանդես եկել:
Մինչ Բարդեմը ելույթ կունենար իր շնորհակալական խոսքով և աստղը կնվիրեր ընտանիքին ու ընկերներին, հանդես է եկել Մենդեսը՝ նշելով դերասանի տաղանդը: «Նա մեր սերնդի Մարլոն Բրանդոն է»,- ասել է ռեժիսորը:
Ուշագրավ է, որ Բարդեմի աստղը պատահաբար հայտնվել է նրա աստղային կնոջ՝ Պենելոպա Կրուզի աստղի մոտ: Կրուզի աստղը հայտնվել էր Փառքի ծառուղում դեռևս 2011 թ. ապրիլին:
Նշենք, որ Փառքի ծառուղում հայտնի իսպանացիներից աստղ ունեն դերասան Անտոնիո Բանդերասը, երգիչներ Պլասիդո Դոմինգոն և Խուլիո Իգլեսիասը:








































