Ավստրալացի միլիարդատերը հետաձգել է Նյու Յորքում լեգենդար ուղևորատար «Տիտանիկ» զբոսանավի վերստեղծման նախագծի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, արարողությունը նախանշված էր այս ուրբաթ:
Քլիվ Փալմերը հայտարարել է, որ շնորհանդեսը հետաձգվել է` ի նշան «Սենդի» փոթորկի հետևանքով զոհերի հիշատակի:
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետը հետաձգել էր քաղաքի փողոցներում հայտնի մարաթոնի անցկացումը: Միևնույն պատճառով Քլիվ Փալմերի White Star Line ընկերությունը անհարիր է համարել անցկացնել նոր «Տիտանիկ»-ի մասին պատմող միջոցառումների շարքը:
Շնորհանդեսի անցկացման նոր ժամկետ է նշանակվել 2013թ. փետրվարը:
Եթե նախագիծը կյանքի կոչվի նախատեսվածի համաձայն, ապա 2016թ. «Տիտանիկ-2»-ը կկատարի իր առաջին նավարկությունը:











































