Նոյեմբերին Տոկիոն «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը կընդունի շուրջ 60 երկրների ներկայացուցիչների: Ճապոնիայի ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել Դամասկոսի վրա ճնշման ուժեղացմանը և սիրիական ճգնաժամի կարգավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մոտ 60 երկրներից շուրջ 150 մասնակիցներ ներկա են գտնվել նախկին հանդիպումներին, և մենք այս անգամ մոտավորապես նույնպիսի կազմ ենք նախատեսում»,- հաղորդել են նախարարությունում:
Հանդիպման անցկացման հստակ ժամկետը հայտնի չէ: Այդ մասին, ինչպես նաև այլ մանրամասներ Ճապոնիայի ԱԳՆ-ն կներկայացնի ավելի ուշ:
«Հանդիպումը կոչված է սիրիական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների թիվն ավելացնելու, նրանում կքննարկվեն նաև այդ ճնշման ուժեղացման ուղիները»,-ասել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Օսամու Ֆուձիմուրան:
Նախկինում կայացել են «Սիրիայի բարեկամների» 4 հանդիպումներ՝ Փարիզում, Վաշինգտոնում, Դոհայում և Հաագայում:







































