CNN Türk-ի փոխանցմամբ`Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարելու Սիրիայի բոլոր քաղաքական ու ազգային ուժերի հետ.
«Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկչությունը բույն դնի Սիրիայում: Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել սիրիական ընդդիմության ներսում ծագած խնդիրների վերացման համար: Անհրաժեշտ է համախմբված պահել ընդդիմությանն ու թույլ չտալ նրա պառակտում»:










































