«Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն կարող է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալ: Նա հավաստիացնում է, որ Յուրգեն Կլոպի սաները հիանալի դրսևորեցին իրենց «Ռեալ»-ի դեմ խաղում:
««Բորուսիա»-ն կարող է պայքարել Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալու համար: Երկու անգամ Բունդեսլիգայի չեմպիոն դարձող թիմը չի կարող թույլ խաղալ: «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը թիմը լավ խաղաց: Հետաքրքիր կլինի հետևել «Բորուսիա»-ի` եվրագավաթային ուղով հետագա առաջընթացին»,- ասել է Օզիլը:








































