Հարցը, թե ինչու Հրանտ Բագրատյանը կառավարության ծրագրից «ծրագրի հոտ» է առնում, պետք է տալ Հրանտ Բագրատյանին: Այսպես արձագանքեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բագրատյանի կողմից կառավարության ծրագրին նման գնահատական տալը:
«Նա հնարավորինս չափ հիմնավորումներ տվել է: Նա ընդունում է, որ ԱԱՀ-ի հետ կապված մոտեցում է փոխվել, և դրա մասին նա տարիներ շարունակ խոսել է… Այսինքն՝ խնդիրներ կան, որ նա ժամանակին բարձրացրել էր, և դրանք հիմա հաշվի են առնվել, այդ առումով կառավարության ծրագրի ինչ-որ մաս իրեն բավարարում է: Բայց վերջնական քվեարկության ժամանակ, տեղյակ եք, նա ձեռնպահ է քվեարկել: Դրա համար չեմ ուզում Հրանտ Բագրատյանի մոտեցումներին գնահատական տալ»,- ասաց Վ. Խաչատրյանը:








































