Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Պետությունն առաջնորդվում է «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին խորհրդարանում 2013թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումներին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին դիմելով՝ նշեց, որ 2013-ը աննախադեպ տարի էր արտաքին պարտքի առումով՝ 861 մլն դոլար արտաքին պարտք՝ այն դեպքում, երբ 2012-ին այն եղել է 139 մլն, իսկ 2011-ին՝ 101 մլն։ Փաշինյանը հետաքրքրվեց՝ միանգամից այդպես կտրուկ ա՞ճ է գրանցվել, որը բյուջեի 33 տոկոսն է կազմում, որքանո՞վ է նպատակահարմար նման պիկը, չարժե՞ արդյոք բանակցել պարտքի սպասարկման հարցում, որ ավելի սահուն լինի։ Փաշինյանին հետաքրքրում էր՝ հարթ գրաֆիկն ավելի օգտակար չի՞ լինի տնտեսության համար, և կտրուկ վերելքները արդյոք չե՞ն վնասում տնտեսությանը: Պատգամավորը նկատեց՝ պարտքի նման մի պիկ էլ սպասվում է 2020-ին։

Արթուր Ջավադյանը նախ տեղեկացրեց, որ 2009թ. ռուսական 500 մլն դոլար վարկը վերցնելուց հետո ընդունվել է քաղաքական որոշում՝ ռուսական վարկը սպառել 10 տարում։ ԿԲ նախագահը նշեց, որ 500 միլիոնով ավելացավ վարկերի սպասարկումը, իսկ մեծ տատանումը կապված է սպառման համար։ «2019-2020 թթ., իհարկե, որոշակի պիկ ունենք, բայց մեր արտաքին ռեզերվների կառուցվածքը, արտաքին պահուստների կառուցվածքը համահունչ են պարտքի կառուցվածքին՝ թե՛ արտարժույթի տեսակարար կշիռներում, թե՛ ժամկետների հարցում։ Դրանք հաշվի են առնվել, և բոլոր տիպի պիկերը հաշվի ենք առնում»,- ասաց նա, ապա հարցրեց՝ արդյոք ունա՞կ կլինենք մարելու դրանք, և ինքն էլ դրական պատասխան տվեց:

Ջավադյանը տեղեկացրեց, որ 2013-ին եղել է արտաքին ռեզերվների սպասարկման ամենաբարձր մակարդակը, ապա նշեց, որ պատմականորեն արտաքին ռեզերվների ամենաբարձր մակարդակն ունեցել ենք 2012-ին։

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հարցին նույնպես անդրադարձավ՝ մեկնաբանելով, որ հարցն ավելի շատ kառավարությանն է վերաբերում, քան ԿԲ-ին։ «Ինչու է այդքան մեծ ստացվել 13-ի պարտքի սպասարկման թիվը: Այն բացատրություն ունի. մենք ստանձնել ենք վաղաժամ մարում, 10 տարվա ընթաքցում պետք է մարել ռուսական վարկը, իսկ մարումն իրականացվել է ի հաշիվ մեկ այլ արտաքին պարտքի, բայց ոչ պարտքի տեսքով, այլ արտաքին շուկայում պետական պարտատոմսերի վաճառքով»,- ասաց նա։ Փաշինյանը տեղից արձագանքեց, թե այդ պատասխանն իրեն հիշեցրեց Պարույր Սևակի «Առաջադրանք բոլոր հաշվիչ մեքենաներին» բանաստեղծությունը, ապա նկատեց, թե Արթուր Ջավադյանի պատասխանն իր համար ավելի հասկանալի էր։

«Հասկացանք, որ կայացվել է քաղաքական որոշում, և արտաքին պարտքի սպասարկման բարդությունները գցվել են 2020-ի վրա։ Ասաց, որ եթե այսպես չանեինք, պիկը կլիներ 14, 15 թվականներին։ Եթե ճիշտ հասկացա, պետությունն առաջնորդվում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, թե այսօրվա իշխանությունները կլինեն իշխանության ղեկին 2020թ., ու սրանով որոշվել է պարտքը հեռացնել, որ բարդություն չլինի:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն արձագանքեց, թե արվել է ճիշտ հակառակը. պարտքի մարումը ոչ թե հետ են տվել, այլ առաջ, Ջավադյանն էլ նշեց, որ իրենք ոչ թե ավելացրել են բյուջեի բեռը, այլ թեթևացրել են այն, իսկ քաղաքական որոշում ասելով՝ նկատի է ունեցել, որ դրանք ուղղորդվում են տնտեսական որոշումներով։

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում