Կանադան շարունակելու է համագործակցել Ուկրաինայի իշխանություններիի հետ «քաղաքական կայունության ապահովման և տնտեսության վերականգնման նպատակով», հայտարարել է երկրի արտգործնախարար Ջոն Բերդը:
«Բոլոր կանադացիների անունից կցանկանայի շնորհավորել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք օգտվեցին իրենց իրավունքից ու քվեարկեցին նախագահի ընտրություններում իրենց երկրի համար կարևոր այդ շրջանում», Բերդի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:
«Ընտրատեղամասերում երկար հերթերը վկայում էին, թե որքան ուժեղ են Ուկրաինայի քաղաքացիները գնահատում ազատությունն ու դեմոկրատիան և որքան ուժեղ են ցանկանում կառուցել լավ ապագա»,- հավելել է նա:












































