Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացնում՝ գրում է թուրքական Sabah թերթը:
Մայիսի 26-ի վաղ առավոտյան ոստիկանները ստուգայցեր են անցկացրել Ստամբուլի մի շարք հասցեներում:
Ներկայում ոստիկանության ուժերի զգալի մասը կենտրոնացած է Ստամբուլի Օկմեյդան հրապարակում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել բողոքի ակցիա:
Երկնքում պարեկային հսկողություն են իրականացնում ուղղաթիռները:
Ներկայում չի հաղորդվում հատուկ գործողության մանրամասների ու ձերբակալվածների մասին:










































