Վերջին շաբաթներին Պերուի Ուկայալի շրջանում դենգե տենդից առնվազն 4 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հարավամերիկյան երկրի Առողջապահության նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ տարվա սկզբից հիվանդացել է 4700 մարդ: Համաճարակաբանները նշում են, որ հիվանդությունը նախկինից ավելի արագ և ագրեսիվ է տարածվում:
Ուկայալի շրջանի ղեկավար Խորխե Վելասկեսը արդեն հայտարարել է, որ հիվանդությունը կարող է մոտ ժամանակներս համաճարակի վերածվել, եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն:
Իշխանություններն արդեն սկսել են պայքարը հիվանդության տարածման դեմ, յուրաքանչյուր տուն ենթարկվում է հատուկ ծխով մշակման, որը վերացնում է վարակակիր մոծակներին:









































