ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել չբարձրաձայնել համատեղ մեծամասշտաբ ռազմական ուսումնավարժությունների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի չառաջացնեն Չինաստանի դժգոհությունը , որտեղ հիմա տեղի է ունենում իշխող Կոմկուսի համագումարը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Սատոսի Մորիմոտոն:
«Եթե մենք մանրամասներ բացահայտենք, ապա դա անտեղի կասկածներ կառաջացնի հարևան երկրներում»,- հայտարարել է նա:
Այս ամենի հետ կապված գաղտնիության պայմանով Ճապոնիայի ՊՆ աշխատակիցը հաղորդել է, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան չեն ցանկանում հրահրել Չինաստանին Կոմկուսի նիստի ընթացքում, քանի որ համագումարի ժամանակ որոշվելու է հաջորդ 10 տարիների գերագույն ղեկավարության կազմը:
Երկուշաբթի ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ ուսումնավարժություններ են սկսել, որոնք շարունակվելու են մինչև նոյեմբերի 16-ը: Դրանց մասնակցում է 37հզ ճապոնացի և 10հզ ամերիկացի զինվոր:










































