Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` 2020 թվականին Ադրբեջանում գազի արդյունահանումը հասնելու է 54 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին գերմանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի և արդյունաբերության փոխնախարար Նատիկ Աբբասովը.
«Նախորդ տարի երկրում գազի արդյունահանումը կազմել է 27 միլիարդ խորանարդ մետր: Ադրբեջանը գազ է մատակարարում Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Վրաստանին: 2020 թվականին գազի արդյունահանման ցուցանիշը կկրկնապատկվի և կհասնի 54 միլիարդ խորանարդ մետրի»:











































