Խմելու մաքուր ջուրը մեծ արժեք է ներկայացնում զարգացող երկրներում: Վիրջինիա համալսարանի ինժեներները քայլ են արել խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ՝ թողարկելով զտիչ-գիրք: Գրքի պարունակությունը ուսումնական է: Դրա մեջ պատմում են կեղտոտ ջրի օգտագործման վտանգների մասին:
Այդ գրքի էջերը պատրաստված են նոր սերնդի նյութերից, որոնք ընդունակ են մաքրել ջուրը ոչ միայն կեղտից, այլև բակտերիաներից ու քլորից՝ հաղորդում է Kedem-ը:
Մեկ բաժին խմելու ջուր պատրաստելու համար հարկավոր է մեկ էջ տեղադրել տարրայի մեջ և վրան ջուր լցնել: Մի քանի րոպե անց տարրայում կլինի մաքուր ջուր, որը կհամապատասխանի ամերիկյան խիստ չափանիշներին:
Յուրաքանչյուր զտիչ-գիրք կարող է օգտագործվել մոտավորապես 30 օր և մարդուն ապահովել 5000 լիտր մաքուր ջրով:












































