ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ֆլորրիդայի նախկին ղեկավար Ջեբ Բուշը` Ջորջ Բուշ ավագի որդին, հնարավոր է, 2016-ին պայքարեն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:
«4 տարի անց այն բանից, երբ երկիրն ընտրեց աֆրոամերիկացի նորեկ Բարաք Օբամային, որը 40 տարեկանից մի քիչ անց էր, նկատվում է առավել ծանոթ իրավիճակի վերականգնում. դեմոկրատ Քլինթոնների տունն ընդդեմ հանրապետական Բուշերի տան»,- գրում է Politico թերթը:
Politico-ն ասում է, որ Քլինթոնի և Բուշի առաջադրման մասին առայժմ հնարավոր է խոսել միայն տեսականորեն, սակայն նշում է, որ այս թեկնածուներն ամենաուժեղները կլինեին նրացից, ում կարող են առաջարկել կուսակցությունները:
Հիլարի Քլինթոնի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի առավել հավանական թեկնածուներն են` ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին և նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմաս Դոնիլոնան:
65-ամյա Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2009-ի հունվարից:








































